Narek duryan biography
Նարեկ Դուրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Դուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նարեկ Օհանի Դուրյան (ապրիլի 26, 1959(1959-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։
Դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նարեկ Դուրյանը ծնվել է Երևանում, դիրիժոր Օհան Դուրյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1976-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1978 թվականից եղել է Երևանի Փոսի թատրոնի դերասան և երաժիշտ։ 1980 թվականին մեկնել է Ավստրիա, ապա՝ Ֆրանսիա։ 1980-1982 թվականներին Մարսելում, Փարիզում և այլ քաղաքների ջազ ակումբներում հանդես է եկել որպես դաշնակահար։ 1984 թվականին ֆրանսահայ համայնքում բեմադրել է «Քաջ Նազար» երաժշտական կատակերգությունը։ 1985 թվականին Փարիզի օպերայում Մուսորգսկու «Սալամբո» օպերային ներկայացման մեջ խաղացել է Մուսորգսկու դերը։ 1989 թվականին հիմնել է «Բոհեմի թատերախումբ» միությունը, հյուրախաղերով հանդես է եկել տարբեր երկրներում։ 1990 թվականին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրել է «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումը[1][2]։ Բնակվել է Ֆրանսիայում։ Հայաստան է տեղափոխվել 2007 թվականին։
2016 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանում հիմնել է «Բոհեմ» թատրոնը։
Բեմադրություններ, դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մորաքույրը Փարիզից»
- «Սե լա վի»
- «Մենք ենք, մեր ստերը»
- «Դոն Ժուան Ավիա»
- «Քաջ Նազար»
- «Շեղշե լա ֆամ»
- «Կոմա նոստրա»
- «Իմ կնոջ անունն է Մորիս»
- «Տիկնիկների խանութ»
- «Ամանորը Նազարի մոտ»
- «Ճտերն աշնանն են հաշվում»
- «Օպերացիա Նեմեսիս»
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ, պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ՝ Շուշան, Օհան ու Արմեն։